Սևանի հանրային դպրոց-պարտեզ

Նախագիծ

Հեղինակային մանկավարժության ծրագրով աշխատող դպրոց-պարտեզների ցանց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում (այսուհետ՝ կրթահամալիր) հեղինակային մանկավարժության ծրագրով մշակված, փորձարկված է դպրոց-պարտեզը՝ որպես նախակրթարանով կրտսեր դպրոցի մոդել, որտեղ գործում են 2-5 տարեկանների խնամքի և զարգացման խմբեր, 5 տարեկանների ուսուցման, 1-4-րդ դասարաներ, 5-6-րդ դասարաններ, երկարացված օրվա ուսուցում, սովորողի լրացուցիչ կրթության կազմակերպում։

Առաջարկվում է Սևանում ստեղծել հեղինակային ծրագրով աշխատող հանրային դպրոց-պարտեզ (այսուհետ՝ դպրոց-պարտեզ), որը կարող է ունենալ 2-5 տարեկանների խմբեր, 1-3-րդ դասարաններ (դասարանները կարող են լինել տարատարիք), լրացուցիչ կրթության ծառայություններ:

Դպրոց-պարտեզում բոլորը, այդ թվում՝ աշխատողները, սաների, սովորողների ծնողները, ծանոթ են հեղինակային կրթական ծրագրով աշխատանքի սկզբունքներին, պատրաստ են ներդնելու իրենց հեղինակային ծրագիր:

Դպրոց-պարտեզի մանկավարժական աշխատողի ընդունումը կատարվում է հեղինակային կրթական ծրագրի մանկավարժության որոշված կարգով։

Կրթահամալիրը.

  • կազմակերպական-մանկավարժական օգնություն է ցուցաբերում դպրոց-պարտեզին.
  • էլեկտրոնային տարբերակով տրամադրում է անհրաժեշտ ուսումնական, մեթոդական նյութեր.
  • աջակցում է կազմելու ուսումնական օրացույցը
  • պարբերաբար կազմակերպում է աշխատողների վերապատրաստում.
  • իրականացնում է դիտարկումներ.
  • տարեկան երկու անգամ կազմակերպում է դպրոց-պարտեզի մանկավարժական աշխատողների հավաք-ստուգատեսներ։

Դպրոց-պարտեզը.

  • ապահովում է իր աշխատակիցների՝ ծրագրին համապատասխան վերապատրաստումը.
  • հաստատությունում պայմանները համապատասխանեցնում է ծրագրով ներկայացվող պահանջներին.
  • համագործակցում է ցանցում ընդգրկված մյուս հաստատությունների հետ.
  • ջանքեր է գործադրում ծրագիրը տարածելու ուղղությամբ։

Աշխատանք

  • Դպրոց-պարտեզի նյութական, ֆիզիկական միջավայրին ներկայացվող պահանջերի ամբողջացում։
  • Ուսումնական փաթեթների՝ ծրագրերի, նյութերի ամբողջացում:
  • Դպրոց-պարտեզի ղեկավարին, մանկավարժական աշխատողներին ներկայացվող պահանջների ամբողջացում. ղեկավար, մանկավարժական աշխատողների ընտրություն։
  • Դպրոց-պարտեզների ղեկավարների, դաստիարակների, դասվարների, երաժշտության, տեխնոլոգիայի դասավանդողների վերապատրաստում:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s