
«Դար» տարածաշրջանային զարգացման և մրցունակության հիմնադրամի նախաձեռնած Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գեղամավան, Դդմաշեն, Զովաբեր, Ծաղկունք, Վարսեր գյուղական համայնքների և Սևան համայնքի Գագարին բնակավայրի (այսուհետ՝ Համայնքներ) համայնքային զարգացման ծրագիր (այսուհետ՝ Ծրագիր) մշակելու գործընթացին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մասնակցության մասին։
Ուղղություններ, որտեղ կրթահամալիրը տեսնում է իր ակտիվ մասնակցությունը
Համայնքներում մանկապարտեզների՝ առանձին կամ դպրոց-պարտեզի կազմում, գործարկում
- Համայնքներում մանկապարտեզի ստեղծման կամ վերակառուցման պահանջի ուսումնասիրություն։
- Բլեյան բաց ցանցով ստեղծվող մանկապարտեզի և նրա շրջապատի ֆիզիկական միջավայրի նկարագրություն, պահանջներ։
- Բլեյան բաց ցանցի մանկապարտեզների աշխատողների վերապատրատում, աշխատանքի մոնիթորինգ, խորհրդատվություն։
- Բլեյան բաց ցանցի մանկապարտեզի աշխատողներին մեթոդական աջակցություն։
Համայնքներում հանրակրթական դպրոցների արդիականացման, բարեկարգման առաջարկ
- Գյուղական դպրոցի՝ նրա ներքին և արտաքին տարածքի ֆիզիկական միջավայրին ներկայացվող պահանջների մշակում։
- Անհատական համակարգչով ուսումնառության կազմակերպում. ուսումնասիրություն, աշխատողների վերապատրաստում, մոնիթորինգ, խորհրդատվություն։
- Հեղինակային դպրոցի մոդելի մշական աջակցություն։
Համայնքներում ծեսերի, սովորույթների վերագնահատում
- Դպրոցը՝ համայնքային ծեսի կենտրոն։
- Համայնքներում ազգագրական, բանահավաքային ուսումնական նախագծեր։ Ուսումնական ծիսական օրացույցի կազմում։ Ծեսերի նկարագրություն։
- Երգչախմբային գործունեության, ազգագրական պարի ուսուցման կազմակերպում։
Շուջտարյա ուսումնական ճամբարի գործունեություն
- Ճամբարի տեղի ընտրություն, միջավայրի նկարագրություն։
- Ճամբարում կրթահամալիրի միջոցներով առանձին նախագծերի իրականացում
- Համայնքի սովորողների հետ հայրենագիտական երթուղիների մշակում, գործարկում։
- Մարզական, այդ թվում՝ ձմեռային, ձևերի կազմակերպում։
Կրթահամալիրի մանկավարժության լաբորատորիա